չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տիգրան Բարսեղյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ

Տիգրան Բարսեղյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ

«Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլ է խփել Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի «Սկալիցայի» հետ խաղում:

«Սլովանը» հաղթել է 1-0 հաշվով: Բարսեղյանը, որը խաղին մասնակցել է մեկնարկից, դարպասը գրավել է 84-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի խաղացողը, որն առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր չի ստացել Ալեքսանդր Պետրակովից, փոխարինվել է ավելացված ժամանակում:

57-րդ րոպեից «Սլովանը» խաղացել է 10 ֆուտբոլիստով:

Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է բոլոր 14 խաղերին, խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

  • Կիսվել: