հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին. ՀՖՖ

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին. ՀՖՖ

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:

Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:

Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Ավելի վաղ Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այսպիսով, ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: