երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տղաները գիտեն, թե ինչ է պետք անել. Պետրակովը՝ Հայաստանի-Լատվիա խաղի մասին

Տղաները գիտեն, թե ինչ է պետք անել. Պետրակովը՝ Հայաստանի-Լատվիա խաղի մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Կարծում եմ, որ կարողացել եմ տրամադրել ֆուտբոլիստներին։ Ինձ շատ են ասել, որ Հայաստանի հավաքականը մեկ լավ խաղից հետո խնդիրներ է ունենում։ Բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, կարծում եմ, որ տղաները գիտեն, թե ինչ է պետք անել»,-ասել է Պետրակովը։
 

Նրա կարծիքով Հայաստանի հավաքականի մրցակիցը շատ ամուր թիմ է:

«Լատվիան շատ բալանսավորված ու հավասարակշռված թիմ է։ Վաղուց այդպիսի Լատվիայի հավաքական ես չեմ տեսել ու այստեղ մարզչի աշխատանքը նույնպես երևում է։ Իմ թիմին ասել եմ, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Թիմի վերաբերմունքն իմ աշխատանքին ինձ դուր է գալիս, քանի որ շատ ուշադիր են ու կենտրոնացած։ Անում են այն, ինչ ես ասում եմ, իսկ գնահատականը կտանք խաղից հետո։ Չեմ կարծում, որ մենք ակնհայտ ֆավորիտ ենք այդ խաղում: Բավականին նմանություն կա Լատվիայի ու Ուելսի հավաքականներում, եթե խոսենք ֆուտբոլիստների մասին։
Երկու թիմերում էլ ֆիզիկապես ամուր տղաներ են, բայց Ուելսի հավաքականում ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են ԱՊԼ-ում կամ Չեմպիոնշիփում, այո, Լատվիան չունի այդ մակարդակի ֆուտբոլիստ, բայց շատ ամուր թիմ է»,-ասել է գլխավոր մարզիչը։

  • Կիսվել: