ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թեհրան է ժամանել Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահը

Թեհրան է ժամանել Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահը

Ապրիլի 30-ին Թեհրան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այցելեց Իրանի Օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադեին, գրում է parstoday.ir-ը:

Այցի ընթացքում Իշխան Զաքարյանին ընկերակցում էր Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչության նախագահ, ՀՀ Համահայկական խաղերի Օլիմպիական կոմիտեում Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ ծրագրերի եվ մարզական խմբերի փոխադարձ այցերի, ինչպես նաեվ մարզական կապերի խորացման անհրաժեշտության մասին:

Իրանական կողմին հետաքրքրեց Հայաստանի Համահայկական խաղերի անցկացման գաղափարը, մրցութային մարզաձեվերը, ինչպես նաեվ խաղերի անցկացման ընթացակարգի մասին հարցեր, որին պատասխանեց՝   ՀՀ Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահը:

Հենրիկ Խալոյանը Իրանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահին է ներկայացրել իրանահայ թիմերի մասնակցության ձեվաչափը, որի ընթացքում բարձրաձայնել է նաեվ մասնակցելու հետ կապված դժվարութունների, այդ թվում ծախսերի հետ կապված խնդիրը:

Պրն. Խալոյանը հավելեց, որ նախորդ շրջաններում եվս ծախսերի հետ կապված լուրջ խնդիրների առաջ էին կանգնած իրանական քաղաքները ներկայացնող բոլոր թիմերը, ինչը մասամբ պետական մարմինների տրամադրած միջոցներով փորձ արվեց թեթեվացնել այդ ծանր բեռը: Խալոյյանը նշեց, որ այս տարի եվս նման սպասելիք կա, որով ակնկալվում է համապատասխան մարմինների, մասնավորապես, Օլիմպիական կոմիտեի աջակցությունը մասնակցության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:

Տկն. Ֆարհադիզադեն իր հերթին նշեց, որ խնդիրը նունությամբ կը փոխանցի Կոմիտեի նախագահ դոկտ. Խոսրավի Վաֆային եվ հավելեց, որ անձամբ է հետամուտ լինելու հարցին:

Այցի ընթացքում Իշխան Զաքարյանին ընկերակցում էին Համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ Ֆրիջ Շարոյանը եվ նույն կոմիտեի մամլո հարցերով պատասխանատու Աննա Վարդանյանը:

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ փոխանակեցին, որից հետո  հյուրերը շրջայց կատարեցին Օլիմպիական Կոմիտեի եռահարկ թանգարանում, ուր պահվում են մեծանուն Օլիմիպական չեմպիոնների մեդալները, հուշանվերները, անձնական իրերը, եվ բացառիկ լուսանկարները: Թանգարանում կարելի է հանդիպել նաեվ թագավորական ընտանիքի հնագույն մեքենային ու քառաձի կառքին:

Հայաստանից Թեհրան ժամանած պատվիրակությունն այսօր հանդիպումներ է ունենալու Իսլ. խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի, ապա Սրբազան Հոր հետ: Ավելի ուշ նախատեսված է թեհրանահայ մարզական միությունների ներկայացուցչիների հետ հանդիպում՝ ազգային առաջնորդարանի նիստերի դահլիճում:

  • Կիսվել: