հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրեն Գրիգորյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Սուրեն Գրիգորյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը, գրում է armsport.am-ը:

Մինչև 20 տարեկանների մրցաշարում 89 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Գևորգ Ղահրամանյանը, որը գրավեց 5-րդ տեղը:

Նշենք, որ սա Հայաստանի 5-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էին դարձել Գոռ Սահակյանը, 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

 

  • Կիսվել: