երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստեփանակերտում ֆուտբոլային մրցաշար է մեկնարկել

Ստեփանակերտում ֆուտբոլային մրցաշար է մեկնարկել

Այսօր՝ հունիսի 18-ին, մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկել է ֆուտոբային մեկշաբաթյա մրցաշար։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտի վարչության անչափահասների գործերով բաժնի աջակցությամբ՝ «Արցախն ապրում է» նախաձեռնության մտահղացմամբ:
Ինչպես նշվել է բացմանը՝ մրցաշարի նպատակը միասնության, ընկերասիրության գաղափարների սերմանումն է, ակտիվ ու սպորտային ժամանցի ապահովումը, բակային ֆուտբոլի զարգացման նպաստելը, ինչպես նաև շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից երեխաներին մի պահ կտրելը:
 
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլային առաջնությանը կմասնակցի 28 թիմ՝ 11-ից 13 տարեկան պատանիների ընդգրկմամբ: Օրական նախատեսված է 8 խաղ:
 
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: