երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Սպերցյանը և Մխիթարյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում են

Սպերցյանը և Մխիթարյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում են

CIES-ը (Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն) հրապարակել է 2024/25 մրցաշրջանի 300 ամենաազդեցիկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Վարկանիշային աղյուսակը հիմնված է աշխարհի 60 լիգաների տվյալների վրա, յուրաքանչյուր դիրքում 50 լավագույն խաղացողներն են։ Ուսումնասիրությունը հիմնված է ֆուտբոլային խաղի վեց հիմնական բաղադրիչների հիման վրա հաշվարկվող ինդեքսի վրա՝ օդային պայքար, պաշտպանություն, փոխանցումներ, դրիբլինգ, գոլային պահերի ստեղծում և գոլեր։

Էդուարդ Սպերցյանը 80.1 ինդեքսով զբաղեցրել է 27-րդ տեղը ամենաազդեցիկ հարձակողական կիսապաշտպանների վարկանիշային աղյուսակում։ Հայ կիսապաշտպանը վարկանիշային աղյուսակում շրջանցել է Յուլիան Բրանդին («Բորուսիա Դորտմունդ»), Միկել Մերինոյին («Արսենալ») և Դանի Օլմոյին («Բարսելոնա»):

Հարձակողական ոճի կիսապաշտպանների լավագույն եռյակը հետևյալն է.

1․Ֆլորիան Վիրց («Բայեր Լևերկուզեն») — 93.6։

2․Քոուլ Պալմեր («Չելսի») — 92.4

3․Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») — 90.0

Հենրիխ Մխիթարյանը կենտրոնական կիսապաշտպանների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը։ 36-ամյա կիսապաշտպանը ցույց է տվել նույն արդյունքը, ինչ իր թիմակից Նիկոլո Բարելան՝ 88.0 ինդեքս։

Կենտրոնական կիսապաշտպանների լավագույն եռյակը հետևյալն է.

1․Պեդրի («Բարսելոնա») — 98.7։

2․Ջոշուա Կիմիխ («Բավարիա») – 96,2.

3․Գրանիտ Ջակա («Բայեր») — 94.1

  • Կիսվել: