Սպերցյանն ունիկալ ռեկորդ է գրանցել
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ռուբինի» հետ հանդիպմանը գոլ խփելով՝ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դարձավ 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, որը ՌՊԼ-ում անընդմեջ երեք մրցաշրջանում խփել է առնվազն 10 գոլ։ Այս մասին հաղորդում է Opta Sports-ը։
Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը։