ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 5 միլիոն եվրոյով

Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 5 միլիոն եվրոյով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 5 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է Transfermarkt պորտալը:
 
Ներկայում այն կազմում է 25 միլիոն եվրո:
Պորտալի համաձայն՝ Էդուարդ Սպերցյանը և «Զենիթի» հարձակվող Լուիս Էնրիկեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստներն են:
 
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանն ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

  • Կիսվել: