կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սլավիկ Գալստյանը զիջեց ԵԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Սլավիկ Գալստյանը զիջեց ԵԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4։5 հաշվով ցավալի պարտություն է կրել Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրատից։

Հիշեցնենք՝ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 6։2 հաշվով հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի նկատմամբ։

Սլաիկ Գալստյանը ԵԱ-ի քառորդ եզրափակչում մրցել էր ռուս Ռուսլան Բիչուրինի հետ և պարտվել 0:9 հաշվով:

  • Կիսվել: