Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Արարատ
Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին: Կամերունում ծնված ֆուտբոլիստը հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ցունգին պատանեկան տարիքում խաղացել է իտալական «Նապոլիի» երիտասարդական թիմում, իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ հանդես է եկել շվեյցարական «Լոզան Սպորտ» և «Ստադ Լոզան Ուշի» ակումբներում։
Նա խաղեր է անցկացրել նաև Շվեյցարիայի մինչև 16, 17 և 20 տարեկանների հավաքականների կազմում:
