կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
 Շուտով կդառնամ չեմպիոն, ես ուղերձ ունեմ Մախաչեւին․ Արման Ծառուկյան

Շուտով կդառնամ չեմպիոն, ես ուղերձ ունեմ Մախաչեւին․ Արման Ծառուկյան

Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC on ESPN 47 մրցաշարում հաղթանակ տարած Արման Ծառուկյանը (20-3)  ռեւանշի հրավեր է արել թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչեւին (24-1)։

«Շուտով ես կդառնամ չեմպիոն, ես ուղերձ ունեմ Մախաչեւին։ Իսլամ, ես գալիս եմ քո հետեւից։ Մենք կանցկացնենք լավ ռեւանշ։ Հնարավոր է՝ դա լինի տարվա լավագույն մենամարտը։ Երկուսս էլ բարձր որակներ ունենք։ Եթե ինձ տան լիարժեք մարզումային ճամբար անցկացնելու ժամանակ, ես կհաղթեմ քեզ։ Ես հավատում եմ իմ ուժերին»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է FULL SEND MMA-ն։

Լաս Վեգասում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել բրազիլացի Ժոակին Սիլվային (12-4)։

  • Կիսվել: