ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին․ Պետրակով (տեսանյութ)

Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին․ Պետրակով (տեսանյութ)

Այսօր Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Ֆունկցիոնալ առումով բավականին դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին։

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից գոհ եմ։ Նրանք թարմություն մտցրեցին։ Շատ գոհ եմ նրանց խաղից, նվիրումից։

Ամեն ինչ կանենք, որ գնանք Գերմանիա, որ դուրս գանք խմբից։ Մենք կփորձենք մեր բոլոր ուժերը ներդնել»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը։

 

  • Կիսվել: