շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շատ լավ թիմային աշխատանքի շնորհիվ հաղթեցինք Իռլանդիային. Կապառոս

Շատ լավ թիմային աշխատանքի շնորհիվ հաղթեցինք Իռլանդիային. Կապառոս

Մենք այն թիմն ենք, որ 100 տոկոսով նվիրվում ենք խաղին: Շատ լավ թիմային աշխատանքի շնորհիվ հաղթեցինք Իռլանդիային: Թիմն անչափ մոտիվացված եւ տրամադրված էր այս խաղին: Վերջին պարտությունից հետո թիմը մեծ ցավր էր զգում: Այսօր կարելի է ասել շատ հեշտ էր այս թիմին մոտիվացնել: Այս մասին այսօր Իռլանդիայի հետ խաղում տարած հաղթանակից հետո հետխաղային ասուլիսի ժամանակ ասաց  ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

՛՛Այս խաղում չեմ առանձնացնի որեւէ մեկին, կնշեմ ամբողջ թիմին եւ պահեստայիններում նստած մեր ֆուտբոլիստներին: Այս խաղում նրանք բոլորով հաղթեցին:

Խաղը տեւում է 90 րոպե: Բնականաբար առաջին խաղակեսում թարմ էին երկու թիմերն էլ: Նրանք վերահսկում էին գնդակը, սակայն գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին մեր դարպասի մոտ, բացառությամբ մեկի: Երկրորդ խաղակեսում որոշ փոփոխություններ կատարեցինք եւ սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը, նաեւ մրցակիցների խաղը մեզ թույլ տվեց ճիշտ տակտիկայով գրավել Իռլանդիայի դարպասը: Կարելի է ավելի մեծարել մեր թիմին այս հաղթանակի համար, երբ այն ձեռք է բերվում այսպիսի պայքարում: Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ է:

5 պաշտպանով խաղաոճն ընտրել էինք Իռլանդիայի հավաքականին ուսումնասիրելով, քանի որ նրանք ուղղահայց ֆուտբոլ են խաղում: Բարձր մակարդակով ֆուտբոլն անկանխատեսելի է, չես կարող ծրագրել ինչպես խաղալ կամ գոլազուրկ պահել առաջին խաղակեսը: Ֆուտբոլում կարեւորն արդյունքն է եւ որեւէ այլ բանի մասին պետք չէ վիճել՛՛,-ասաց նա:

Կապառոսի խոսքով՝ ցանկացած խաղ ծառայում է նրան, որ թիմն աճի եւ առաջընթաց ունենա, սակայն, ըստ նրա, 10 օրվա ընթացքում չորս հանդիպումն ուղղակի բարբարոսություն է, եւ իրենց անհրաժեշտ է արագ վերականգնվել խաղերից առաջ:

մարզիչը նաև նշեց, որ իրենց հասանելի բոլոր միջոցները գործածելու են ֆուտբոլիստներին վերականգնելու համար, լինելու է նաեւ ռոտացիա, քանի որ այլ տարբերակ չունեն:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։

  • Կիսվել: