երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Շատ ենք ուզում հաղթել, շատ կարեւոր է, որ այս թիմին չպարտվենք․ Մելիքյան

Շատ ենք ուզում հաղթել, շատ կարեւոր է, որ այս թիմին չպարտվենք․ Մելիքյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում ընգծել է Մոնտենեգրոյի ընտրանու հետ հանդիպման կարևորությունը։:

«Վերլուծել ենք մրցակցին: Գիտենք՝ ում հետ գործ ունենք, լավ պատրաստվել ենք: Ունենք խաղի պլան: Պետք է հասկանանք, թե որքանով ստացվեց այս երեք օրվա ընթացքում վերականգնվել եւ պատրաստվել խաղին: Դժվար է ասել, թե որքանով ենք հասցրել պատրաստվել: Լատվիայից առաջ շատ ժամանակ ունեինք պատրաստվելու համար:

Այս խաղը շատ կարեւոր է Հայաստանի համար: Եթե մենք ուզում ենք լինել առաջին տեղում, իսկ մենք ուզում ենք հաղթել խմբում, ապա հաղթանակը մեզ համար չափազանց կարեոր է: Շատ ենք ուզում հաղթել, շատ կարեւոր է, որ այս թիմին չպարտվենք: Մեզ ժամանակ է պետք և դրա համար պետք է չպարտվենք, որպեսզի կարողանանք մինչեւ հաջորդ խաղը լուծել մեր խնդիրները, վնասվածքներ ունեցողները վերադառնան: Հաղթելու դեպքում շատ մեծ հարցեր կկարողանանք լուծել:

Խուլիո Բուենոյի վնասվածքը լուրջ է: Մենք նրան կորցրինք առաջիկա երեք խաղում: Նարեկ Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չի, վաղը կլինի թիմի հետ: Չեմ կարծում, որ հավաքականը վաղը լիովին վերականգնված կմտնի խաղադաշտ, բայց մրցակիցը նույնպես խաղից հետո է գալիս և երկար ճանապարհ է անցնելու, նրանք էլ կունենան այդ խնդիրը: Եթե մեր թիմը հոգեբանորեն լավ պատրաստված լինի, կկարողանանք հաղթահարել ֆիզիկապես վերնականգնվելու խնդիրը: Մեր մեջքը կոտրում են վնասվածքները»,- ասել է Եղիշե Մելիքյանը:

  • Կիսվել: