ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շատ եմ կարոտում Հայաստանը. Պիզելին Բրազիլիայում մեկուսացման մեջ է

Շատ եմ կարոտում Հայաստանը. Պիզելին Բրազիլիայում մեկուսացման մեջ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հիմա Բրազիլիայում է:

«Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, ողջ անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել, և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»,- Պիզելիի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են: Անհատական մարզումներ եմ անցկացնում, բայց չեմ փորձում ֆուտբոլ խաղալ»,-ասել է ֆուտբոլիստը:

  • Կիսվել: