շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է. Ծառուկյան

Շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է. Ծառուկյան

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոսել է միջազգային կարիերա սկսելու ցանկության մասին:

«Շատ եմ ցանկանում նորամուտս նշել հավաքականի մակարդակում: Իհարկե, ես հայ եմ և շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է: Տեսնենք, թե որ հավաքականից առաջարկ կստանամ: Հաճելի կլինի, եթե Կարպինը հրավիրի ինձ, առավել ևս, եթե Ռուսաստանի հավաքականը վերադառնա միջազգային ասպարեզ»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ծառուկյանն ընթացիկ մրցաշրջանում «Նիժնի Նովգորոդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: