կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Յուրա Բաբլումյանը նույնպես կիսաեզրափակիչում է

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Յուրա Բաբլումյանը նույնպես կիսաեզրափակիչում է

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաև 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, որը դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ էստոնացու նկատմամբ:

Այսօր հաղթանակ են տարել ու կիսաեզրափակիչ դուրս եկել նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության է հասել Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ:

Բրոնզե մեդալ էր ապահովել նաև 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ:

 

  • Կիսվել: