հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաջող են հանդես եկել «Մենորկա Օփեն 2022»-ում

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաջող են հանդես եկել «Մենորկա Օփեն 2022»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են հանդես եկել իսպանական միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը ընթանում էր  «Մենորկա Օփեն 2022»-ը։ Մրցաշարին մասնակցում էին հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները։ Շանթը և Հայկը զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։ 
 
Նշենք, որ մրցաշարի հաղթող է ճանաչվել 15 ամյա հնդիկ շախմատիստ Գուկեշ Դ-ն, ով այս հաղթանակի շնորհիվ դարձել է առաջին շախմատիստը, ով 15 տարեկանում ընդգրկվել է  աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում։

  • Կիսվել: