ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շանթ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է վրացի ըմբիշին. ըմբշամարտի ԵԱ

Շանթ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է վրացի ըմբիշին. ըմբշամարտի ԵԱ

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվել է 5 հայ ըմբիշ:

Առաջինը մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Շանթը որակավորման փուլում գերազանց գոտեմարտ է անցկացրել և 9-3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին: 1/8 եզրափակչում Շանթը կգոտեմարտի մոլդովացի Վալենտին Պետիչի հետ:

Մեր մյուս ըմբիշները դեռ մրցագորգ դուրս չեն եկել:

  • Կիսվել: