երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը

Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը

Նիդերլանդներում անցկացված շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Օլիմպիադային մասնակցում էին 47 երկրների 63 թիմեր:

Հայաստանի շախմատիստների անհատական արդյունքները՝

Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6 միավորԷրիկ Գասպարյան՝ 5 միավոր
Բենիկ Ագասարով՝ 6,5 միավոր
Նվարդ Հայրապետյան՝ 4 միավոր

Մրցանակային եռյակը ունեցել է հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հունաստանի թիմ

  • Կիսվել: