կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից է

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից է

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացքի մեջ է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Մեկնարկային երեք տուրից հետո 3 հնարավորից 3 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանն, ով 10 առաջատարների շարքում է: 2,5 միավոր է վաստակել Արամ Հակոբյանը, 2-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի  նոյեմբերի 19-ին:

 

  • Կիսվել: