ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է 3-11-րդ տեղերը

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է 3-11-րդ տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 10 հնարավորից ունի 8.5 միավոր: 

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, նա ունի 7.5 միավոր և կիսում է 3-11-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանն ունեն 7 միավոր: Գրոսմայստեր Էմին Օհանյանն ունի 6.5 միավոր:

  • Կիսվել: