Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին «Զենիթ»-ի դեմ խաղին
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը հյուրընկալվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին:
«Գազպրոմ Արենա»-ում կայացած խաղի առաջին կեսում ոչ «Զենիթ»-ը, ոչ էլ «Լոկոմոտիվ»-ը չիրացրեցին իրենց գոլային պահերը, և թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի 51-րդ րոպեին «Զենիթ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Մոստովոյը: «Լոկոմոտիվ»-ը հաշվի հավասարությունը վերականգնեց 68-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Բատրակովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի մեկնարկային կազմում էին: Սևիկյանը փոխարինվեց 67-րդ րոպեին, Թիկնիզյանը խաղաց մինչև հանդիպման ավարտը:
«Զենիթ»-«Լոկոմոտիվ»`1:1:
Այս տուրից հետո «Լոկոմոտիվ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ «Զենիթ»-ը` երկրորդը: