երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։

Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։

Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։

ՀՇՖ նախագահի տեղակալ ընտրվեց Լեւոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Մարիա Գեւորգյանը։

Սերժ Սարգսյանի առաջարկով տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արման Փաշիկյանը։

ՀՇՖ խորհրդում ընդգրկվեցին Սերժ Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը, Լեւոն Յոլյանը, Տարոն Մարգարյանը, Հրաչիկ Թավադյանը, Մարիա Գեւորգյանը, Էլինա Դանիելյանը, Աշոտ Վարդապետյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Վահագն Խաչատրյանը, Հովիկ Խալիկյանը, Գագիկ Գեւորգյանը, Աղասի Ինանցը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը։

  • Կիսվել: