հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ակադեմիայի 20-ամյակի արարողությանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ակադեմիայի 20-ամյակի արարողությանը

Հայաստանի շախմատի ակադեմիան տեղեկացնում է, որ կայացել է ակադեմիայի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։

«Ձեզ ենք ներկայացնում Ակադեմիայի 20-ամյակի հանդիսավոր արարողության ֆոտոշարքը:

Դե իսկ ինչպես տեղեկացրել էինք կանխավ, Ակադեմիայի 20-ամյակի առթիվ, պաշտոնական կայքէջում կարող եք նվիրաբերել ցանկացած չափի գումար, որն իհարկե, ծառայելու է Ակադեմիայի զարգացմանը։

Շնորհակալ ենք միշտ ակադեմիայի կողքին լինելու համար…»։

Ակադեմիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է արարողությանը։

 

  • Կիսվել: