Սերժ Սարգսյանը հանդիպել է շախմատի մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հանդիպում մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, ինչպես նաև մարզային ֆեդերացիաների նախագահները: