շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը հետևել են շախմատի՝ Անդրանիկ Մարգարյանի անվան 14-րդ հուշամրցաշարի ընթացքին

Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը հետևել են շախմատի՝ Անդրանիկ Մարգարյանի անվան 14-րդ հուշամրցաշարի ընթացքին

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է և մոտ 600 մասնակից է դարձել, ինչպես նաև հետևեցին շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

  • Կիսվել: