հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Սերբիայի հավաքականի նախկին խաղացող Դեյան Միլովանովիչը խաղի ժամանակ մաhшցել է

Սերբիայի հավաքականի նախկին խաղացող Դեյան Միլովանովիչը խաղի ժամանակ մաhшցել է

Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դեյան Միլովանովիչը մահացել է 41 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի վետերանների համար ընկերական խաղի ժամանակ։ Այս մասին, հղում անելով սերբական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ 41-ամյա ֆուտբոլիստը հանկարծակի ուշաթափվել է խաղադաշտում՝ սրտի կանգի պատճառով։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, չնայած ինտենսիվ թերապիային, մահացել է երկրորդ սրտի կաթվածից հետո։

Միլովանովիչն իր կարիերայի զգալի մասն անցկացրել է իր հարազատ քաղաքի «Ցրվենա Զվեզդա» ակումբում։

2008-ից 2010 թվականներին նա խաղացել է Ֆրանսիայի «Լենս»-ում։ Նա նաև խաղացել է սերբական «Վոժդովաց»-ում և հունական «Պանիոնիոս»-ում։

  • Կիսվել: