ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սենթ Լուիս․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սոյի հետ

Սենթ Լուիս․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սոյի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի Sinquefield Cup մրցաշարը։

5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուելսի Սոյի հետ։ Այժմ Լևոնն իր ակտիվում ունի երկու միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդն է։ Սոն ունի 3 միավոր այս պարտիայից հետո, փոխանցում է armsport-ը։
 
Հանս Նիմանը ևս ոչ-ոքի խաղաց Լենիե Դոմինգեսի հետ և 3,5 միավորով մրցաշարի առաջատարն է։ Ֆրանսիացի Վաշիե-Լագրավը ևս ոչ-ոքի ավարտեց իր պարտիան ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է հետագա մասնակցությունից մրցաշարից:

  • Կիսվել: