շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սեմյոն Դանիլյանցը դուրս է եկել գեղասահքի ԱԱ եզրափակիչ փուլ

Սեմյոն Դանիլյանցը դուրս է եկել գեղասահքի ԱԱ եզրափակիչ փուլ

17-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջող է մեկնարկել կանադական Մոնրեալում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում, գրում է zarkerak.am-ը:

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73,46 միավոր և 23-րդ տեղով նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Դանիլյանցը կատարել է քառակի պտույտ, որն առաջինն էր Հայաստանի գեղասահքի պատմության մեջ։

Կարճ ծրագրին մասնակցել է 40 գեղասահորդ։ Հաջորդ փուլ են անցել 1-24-րդ տեղերը գրաված մարզիկները։ Աշխարհի առաջնության տղամարդկանց ազատ ծրագրի մրցումները կկայանան մարտի 23-ին:

Սեմյոն Դանիլյանցը ծնվել է 2006-ին Մոսկվայում: Նա մարզվում է Ռուսաստանում, իսկ 2021 թվականից ներկայացնում է Հայաստանը։

 

  • Կիսվել: