ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Սեղանի թենիսի, աթլետիկական հնգամարտի, շախմատի սպարտակիադա՝ 7-12-րդ դասարանի աշակերտների միջև. ինչ արդյունքներ են գրանցվել

Սեղանի թենիսի, աթլետիկական հնգամարտի, շախմատի սպարտակիադա՝ 7-12-րդ դասարանի աշակերտների միջև. ինչ արդյունքներ են գրանցվել

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամարտի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները:

Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում:

Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը:

Աթլետիկական հնգամարտի հանրապետական եզրափակիչ մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղում Շիրակի մարզի թիմն է, եռյակը եզրափակել է Երևան քաղաքի թիմը:

Աղջիկների անհատական պայքարում հինգ մրցաձևերի ընդհանուր արդյունքում 1-ին տեղը գրավել է Քրիստինե Ավետիսյանը՝ Սյունիքի մարզից, 2-րդ տեղը՝ Սյուզի Դիլոյանը՝ Շիրակի մարզից, եռյակը եզրափակել է Մարթա Բաբասյանը՝ Լոռու մարզից։

Տղաների պայքարում 1-ին տեղը գրավել է Գառնիկ Կոստանդյանը՝ Լոռու մարզից, 2-րդ տեղը՝ Տիգրան Մարոյանը՝ Շիրակի մարզից, եռյակը եզրափակել է Մանվել Էլոյանը՝ Սյունիքի մարզից:

Շախմատի մրցումներում թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի թիմը, լավագույն եռյակը եզրափակել Շիրակի թիմը:

Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:

  • Կիսվել: