ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սարգիս Ստեփանյանը մասնակցում է Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը

Սարգիս Ստեփանյանը մասնակցում է Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը

Սարգիս Ստեփանյանը մասնակցում է Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը: Այս մասին Ստեփանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Հարգելի ընկերներ, մեր անձնական մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ արդեն ժամանել ենք Մարաքեշ մասնակցելու Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը, որտեղ ես հանդես կգամ գնդի հրմում մարզաձևով F55, իսկ մեր մարզիկ Լիպարիտ Մելքոնյանը F57 դասակարգումում։

Աջակցության համար մեծապես շնորհակալ ենք մեր Armenian Wounded Heroes Fund ին և բոլոր բարերարներին, ովքեր հավատում և վստահում են մեզ։ Շնորհակալ ենք նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցել են մեզ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: