ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Սարգիս Սարգսյանը՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Սարգիս Սարգսյանը՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Գյումրի քաղաքի Սև Ամրոց հուշահամալիրում ավարտին մոտեցավ Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որը հերթական անգամ կոտրեց հասարակական պատնեշները և ապացուցեց, որ ցանկացած բան հնարավոր է դառնում անսահման նվիրվածության և պայքարի արդյունքում։

Մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանը ներկայացնող Ալիմժան Այապովը, արծաթե մեդալակիր դարձավ Ֆիլիպինները ներկայացնող Սանդեր Սեվերինոն, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը։

Մրցաշարի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ առաջնության պաշտոնական կայքում՝ https://ipcachess2024.chessacademy.am/news/item/67?lang=en, հայտնում են Հայաստանի շախմաի ֆեդերացիայից;

  • Կիսվել: