Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, Էլեն Բաբաջանյանը՝ արծաթե մեդալակիր, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր, Գասպար Տերտերյանը դարձել է չեմպիոն։