ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է արձել «Բայերի» դեմ խաղում

Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է արձել «Բայերի» դեմ խաղում

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է Լևերկուզենի «Բայերին»:

«Քյոլնից» աչքի ընկել Բենո Շմիցը, իսկ գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: «Բայերից» գոլի հեղինակ են դարձել Նադիեմ Ամիրին և Մուսա Դիաբին:

Ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը «Քյոլնի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 13 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Քյոլնը» 17 միավորով 12-րդն է, իսկ «Բայերը»՝ 15 միավորով 13-րդը:

  • Կիսվել: