շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Բրյուգե»-ի հաղթել

Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Բրյուգե»-ի հաղթել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձավ գոլի հեղինակ ակումբի կազմում:

Բելգիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Անտվերպեն»-ին և առավելության հասավ խոշոր`4:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր: 59-րդ րոպեին նա խփեց իր թիմի 3-րդ գնդակը: Ադամյանը փոխարինվեց 82-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն է: Ակումբն ունի 57 միավոր: Առաջատարը 64 միավորով «Ռոյալ Ունիոն»-ն է:

  • Կիսվել: