շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սամվել Տեր-Սահակյանը դարձել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2023 թվականի առաջնության չեմպիոն

Սամվել Տեր-Սահակյանը դարձել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2023 թվականի առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի տղամարդկանց 2023 թվականի առաջնության չեմպիոնը Սամվել Տեր-Սահակյանն է:

Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրը որոշիչ եղավ չեմպիոնի կոչման համար: Ամբողջ առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատաև Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան Զավեն Անդրիասյանի հետ և հավաքեց միայն 6 միավոր` գրավելով երկրորդ տեղը:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Երրորդ տեղը 5,5 միավորով գրավեց Տիգրան Հարությունյանը:

Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին:

 

  • Կիսվել: