չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է

Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Առաջնության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Նա այս անգամ մրցում էր Ռայ Ռոբսոնի հետ: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել նաև Սամուել Սևյանը: Նրա մրցակիցը Վոնդեր Լիանգ էր:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է, ով ունի 3 միավոր: 2,5 միավորով երկրորդ տեղում Սամուել Սևյանն է:

Արոնյանը 2 միավորով 4-րդ տեղում է:

  • Կիսվել: