հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 20 մեդալ

Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 20 մեդալ

Հոկտեմբերի 14-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ-մարզուհի՝ ավելի 23 պետությունից. Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես եկան ռուսաստանցի, բեառուս, ֆրանսիացի մարզիկները:

Խաղարկվել է 55 հավաքածու մեդալ: Ընդ որումч սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է նաև երիտասարդների մարտական սամբոյի առաջնություն:
Հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երկու արծաթե, տասնյոթ բրոնզե մեդալ

Դեռահասներ - աղջիկներ
Մարտիրոսյան Յուլյա -41 կգ՝ բրոնզ
Ադամյան Էլիզա- 50 կգ՝ արծաթ

Դեռահասներ - տղաներ
Բալայան Վիկտոր – 46 կգ՝ բրոնզ
Սլոյան Միհրան – 49 կգ՝ արծաթ
Սիմոնյան Նարեկ- 53 կգ՝ բրոնզ
Մանուկյան Լյովա -58 կգ՝ բրոնզ
Օհանյան Մհեր-64 կգ՝ բրոնզ
Հակոբջանյան Ռոբերտ – 88+ կգ՝ բրոնզ

Պատանիներ - տղաներ/
Սիմոնյան Ռոբերտ – 53 կգ՝ ոսկի
Մանուկյան Մարտին – 58 կգ՝ բրոնզ
Սաղաթելյան Էրիկ – 98+ կգ՝ բրոնզ

Երիտասարդներ - աղջիկներ
Մնացականյան Արփինե – 50 կգ՝ բրոնզ

Երիտասարդներ - տղաներ
Նիկոյան Մեսրոպ – 64 կգ՝ բրոնզ
Հարությունյան Գոռ -88 կգ՝ բրոնզ

Երիտասարդներ - մարտական սամբո
Արզումնայան Զավեն – 58 կգ՝ բրոնզ
Մանուկյան Գևորգ – 64 կգ՝ բրոնզ
Զաքարյան Սամվել – 71 կգ՝ բրոնզ
Հովսեփյան Էրիկ – 79 կգ՝ բրոնզ
Մխիթարյան Անուշավան – 98 կգ՝ բրոնզ
Խուրշուդյան Նորիկ – 98+՝ բրոնզ

  • Կիսվել: