շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել մարզադաշտում

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել մարզադաշտում

Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Լինա Յակուպովան ամուսնության առաջարկ է ստացել Ռոստով ֆուտբոլային ակումբի հետ Կանանց Սուպերլիգայի խաղից հետո, հայտնում է Match TV-ն։

Խաղի ավարտից հետո մարզիկի սիրեցյալը ծաղիկներով դուրս է եկել խաղադաշտ ու ծնկի իջնելով  ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին:Ընկերոջ անսպասելի արարքից զարմացած Յակուպովան չի կարողացել զսպել էմոցիաները։ Նա համաձայնել է ամուսնության առաջարկին։

«Ինձ համար դա շոկ էր: Երբ տեսա Դանիային կոստյումով ու ծաղիկներով, անմիջապես ամեն ինչ հասկացա և անկեղծ ասած՝ ցնցվեցի։ Ամեն ինչ անսպասելի էր, ես չէի էլ կասկածում»,- ասել է  ֆուտբոլիստ մարզուհին:

2021 թվականի հուլիսին մի ամերիկուհի Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում բեյսբոլի խաղի ժամանակ հարյուրավոր մարդկանց ներկայությամբ հրաժարվել էր ընդունել ամուսնության առաջարկը։

  • Կիսվել: