չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Ռուսաստանի գավաթ․ Լոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի գավաթ․ Լոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Դինամոյին» և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդգար Սևիկյանն ու Նաիր Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը, և վերջինս դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Սևիկյանը խաղադաշտում անցկացրեց 65 րոպե, իսկ Թիկնիզյանը՝ 78 րոպե։

  • Կիսվել: