Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արեւելքի լավագույն խաղացող
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեք մրցանակի է արժանացել Դուբայում անցկացված ամենամյա ֆուտբոլային Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում։
Ռոնալդուն արժանացել է 2023թ․ Մերձավոր Արեւելքի լավագույն ֆուտբոլիստի, տարվա լավագույն ռմբարկուի Maradona Award մրցանակներին։ Նա նաեւ արժանացել է երկրպագուների համակրանքի համար մրցանակին։
«Հպարտ եմ, որ ստացա երեք մրցանակ։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին, թիմակիցներիս, որոնք ստիպում են ինձ ամեն օր կատարելագործվել»,- սոցիալական ցանցերում գրել է Ռոնալդուն։
Նրա պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվական: