երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռոնալդուն պատմական ռեկորդ է գրանցել

Ռոնալդուն պատմական ռեկորդ է գրանցել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ի խմբային մրցաշարի առաջին տուրի՝ Չեխիայի դեմ հանդիպմանը իր հավաքականի մեկնարկային կազմում է, գրում է armsport.am-ը:

Հանդիպումն անցկացվում է Լայպցիգի մարզադաշտում։

39-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։ Նախկինում Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոյում 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին (անցկացվել է 2021 թվականին)։

Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 26 հանդիպում է անցկացրել մրցաշարում, որոնցում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։

 

  • Կիսվել: