երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոնալդուն մտրակի 99 հարված չի ստանա. Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունը

Ռոնալդուն մտրակի 99 հարված չի ստանա. Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունը

Իսպանիայում Իրանի դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում։

Այս մասին գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոնալդուն մտրակի 99 հարված է սպասվում հաշմանդամություն ունեցող իրանցի նկարչուհի Ֆաթիմա Համամիին գրկելու և համբուրելու համար:

«Մենք կտրականապես հերքում ենք Իրանում որևէ միջազգային մարզիկի նկատմամբ դատավճիռ կայացնելու հնարավորությունը: Հարկ է նշել, որ Կրիշտիանու Ռոնալդուն սեպտեմբերի 18-ին և 19-ին մեկնել է Իրան՝ պաշտոնական ֆուտբոլային հանդիպման մասնակցելու և արժանացել ժողովրդի և իշխանությունների կողմից շատ լավ ընդունելության:

Նրա անկեղծ և մարդասիրական հանդիպումը Ֆաթիմա Համամիի հետ նույնպես արժանացել է բարձր գնահատանքի և հիացմունք առաջացրել ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի մարզական իշխանությունների մոտ»,- ասվում է դեսպանատան X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

  • Կիսվել: