ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռոնալդուն մոտ է արաբական ակումբ տեղափոխվելուն. Marca

Ռոնալդուն մոտ է արաբական ակումբ տեղափոխվելուն. Marca

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն։

37-ամյա ֆուտբոլիստը կարող է նոր ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր կնքել։ Նա արաբական ակումբում կարող է վաստակել 225 միլիոն դոլար, որը կներառի ֆուտբոլիստի աշխատավարձը և գովազդային գործարքները: Ֆինանսական տեսանկյունից Ռոնալդուն այս առաջարկին այլընտրանք չունի ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հյուսիսային Ամերիկայում։

Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է հոկտեմբերի 22-ից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո։

 

  • Կիսվել: