շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոնալդուն հաջորդ խաղում ևս կմնա պահեստայինների նստարանին

Ռոնալդուն հաջորդ խաղում ևս կմնա պահեստայինների նստարանին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին կթողնի նաև Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակչի խաղում, հայտնում է A Bola-ն:

Կենտրոնական հարձակվողի դիրքում Սանտուշը երկրորդ խաղում անընդմեջ խաղադաշտ դուրս կբերի Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշին: 21-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ պորտուգալացիների հիմնական կազմում ընդգրկվել էր Շվեյցարիայի դեմ 1/8 եզրափակչի խաղում, որում դարձել էր հեթ-տրիկի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: