ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոնալդուն այսօր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի Ալ-Նասրի կազմում

Ռոնալդուն այսօր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի Ալ-Նասրի կազմում

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում նորամուտը կնշի այսօր՝ հունվարի 22-ին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Այսօր «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում կմրցի «Ալ-Իթիֆակի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին։

Հաղթանակի դեպքում «Ալ-Նասրը» միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Իթիֆակը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Առաջնությունում ընդհանուր առմամբ 16 ակումբ է մասնակցում։

Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2022 թվականի դեկտեմբերի վերջին է պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ։ ԶԼՄ-ները հաղորդել են, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվողը մեկ մրցաշրջանի համար շուրջ 200 մլն եվրո աշխատավարձ կստանա, իսկ նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի 2,5 տարով։

  • Կիսվել: