շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոնալդուի նոր ակումբի գլխավոր մրցակիցը պատրաստվում է թիմ հրավիրել Մեսսիին

Ռոնալդուի նոր ակումբի գլխավոր մրցակիցը պատրաստվում է թիմ հրավիրել Մեսսիին

Լիոնել Մեսսին հնարավոր է` կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Ալ-Հիլալը» ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվողի հետ և պատրաստ է տարեկան 300 մլն դոլար աշխատավարձ առաջարկել: Այս գումարի զգալի մասը հատկացվելու է պետական ​​գանձարանից։

Արգենտինացու պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն բանակցություններ է վարում այն ​​երկարաձգելու շուրջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել էր «Ալ-Նասր», որը հանդիսանում է «Ալ-Հիլալի» գլխավոր մրցակիցը։

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ նման մեծության երկու խաղացողների հետ պայմանագիր կնքելը զգալիորեն կմեծացնի լիգայի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ դա, իր հերթին, կմեծացնի 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հավանականությունը։

  • Կիսվել: