ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոման Բերեզովսկին կգլխավորի «Փյունիկը»

Ռոման Բերեզովսկին կգլխավորի «Փյունիկը»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի հայրենիքում, գրում է Topsports.am-ը:

Նշվում է, որ 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո:

Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում:

Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում: Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին: Բերեզովսկու գլխավորությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու խաղ՝ ոչ ոքի խաղալով «Ուֆայի» (1:1) եւ «Ռուբինի» (1:1) հետ։

Մինչև «Սոչիին» միանալը Ռոման Բերեզովսկին 2015-2019-ն աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում:

  • Կիսվել: